Ավարտվել է Շուլավերի-Շաումիանի-Սիոնի-Ծերաքվի ճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը
Ավարտվել է Շուլավերի-Շաումիանի-Սիոնի-Ծերաքվի ճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտն ավարտել է հանրապետական ​​նշանակության Շուլավերի-Շաումիանի-Սիոնի-Ծերաքվի ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը։

Ճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն՝ վերականգնված ճանապարհահատվածը գտնվում է Մառնեուլիի մունիցիպալիտետում՝ Շաումյան գյուղի և Ծերեքվիի միջև, այն սկսվում է Շաումյան գյուղից, անցնում Ակուլար և Սիոնի գյուղերով և ավարտվում Ծերեքվի գյուղի մոտ։

«Ճանապարհների վերակածնգնման նախագծով նախատեսվում էր ճանապարհի տեխնիկական պարամետրերի բարելավում, մասնավորապես՝ ճանապարհի ծածկի բարելավում, հեղեղատարների կազմակերպում, տեղական ճանապարհներին միացումներ, բնակիչների բակերի մուտքեր, ավտոտաղավարներ և կայանատեղիներ։ Նաև ճանապարհի երթևեկելի մասի գծանշում և ճանապարհային նշանների դասավորություն։

Ծրագիրը ֆինանսավորվել է պետբյուջեից և դրա արժեքը կազմել է ավելի քան 7,7 մլն լարի»,- նշվում է տեղեկատվության մեջ։