Ավարտվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան
Ավարտվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը Վրաստան։ Նիկոլ Փաշինյանին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Պաշտոնական այցի շրջանակներում կառավարության ղեկավարը կառավարական պատվիրակության հետ հյուրընկալել է իր հայ գործընկերոջը՝ պաշտոնական ընթրիքի։

Պաշտոնական ընթրիքից հետո երկու երկրների վարչապետները եղել են Սվետիցխովելի տաճարում։