Ավարտվել է Գելովանի պողոտան և Մաճավարիանի փողոցը կապող ճանապարհի շինարարությունը
Սաբուրթալո շրջանում ավարտվել է Մարշալ Գելովանիի պողոտան և Մուխրան Մաճավարիանի փողոցը կապող ճանապարհի շինարարությունը,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես նշեց նա, նոր ճանապարհը պաշտոնապես կբացվի վաղը։
«Սաբուրթալո թաղամասում ավարտեցինք ևս մեկ լայնածավալ ծրագիր՝ Մարշալ Գելովանի պողոտան և Մաճավարիանի փողոցը կապող մայրուղու կառուցումը։ Նշված նախագծի իրականացումը մենք սկսել ենք 2019 թվականին, սակայն աշխատանքների ընթացքում առաջացել են որոշակի դժվարություններ, որոնք հանգեցրել են ավարտի ժամկետի երկարաձգմանը։ Եղել են մի քանի սողանքային հատվածներ, որտեղ իրականացրել ենք համապատասխան նախագծեր։ Ներգրավեցինք տեղացի և գերմանացի փորձագետների, նրանց աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվեցին անվտանգության համար անհրաժեշտ աշխատանքները։ Ներկայումս գծագրման աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն այսօր։ Վաղվանից մենք հնարավորություն կունենանք բացել ճանապարհի նշված հատվածը»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել նշված նախագծի իրականացման գործում։
«Ծրագրի շրջանակներում փոխվել են հիմնական ջրամատակարարման խողովակները և դրանց տեղադրությունը։ Կազմակերպվեց ջրահեռացման նոր ցանց, որն իրականում գոյություն չուներ։ Նաև անհրաժեշտ էր փոխարինել բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուները։ Միաժամանակ պատրաստվել են հատուկ կղզիներ, որոնք կանաչապատված են, տեղադրվել են լուսավորության սյուներ՝ իրենց լուսադիոդային լույսերով»,- ասաց մայրաքաղաքի քաղաքապետը։
Գելովանի պողոտան Մաճավարիանի փողոցը կապող ճանապարհի շինարարական նախագիծն իրականացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը։