Ավարտվել է 18-օրյա գերությունը – Թայլանդում, քարանձավից դուրս են բերել բոլոր երեխաներին

16:53, 10.07.2018

Թայլանդում ընթացող փրկարարական գործողության ժամանակ, քարանձավից դուրս են բոլոր 12 երեխաներին:

Այս պահի դրությամբ, բոլոր երեխաներին դուրս են բերել: Դրա հետ մեկտեղ, դուրս են բերել նաև նրանց մարզչին:

Թայլանդի քարանձավից դուրս բերված երեխաները հիվանդանոցում կմնան հավանաբար մեկ շաբաթ:

11-ից 16 տարեկան 12 դեռահասը և նրանց 25-ամյա մարզիչն անհետացել էին հունիսի 23-ին, Թայլանդի Տհամ Լուանգի քարանձավում, որտեղ տեղած հորդառատ անձրևի հետևանքով քարանձավը լցվել է ջրով և խումբը չի կարողացել դուրս գալ այնտեղից:

 

Նմանատիպ