Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը» ավարտել է 2021 թվականի լեռնադահուկային սեզոնը:
Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, լեռնադահուկային հանգստավայրերում սեզոնը բացվել էր մարտի 8-ին՝ կովիդ-արձանագրության բոլոր կանոններին համապատասխան, Գուդաուրիի դեպքում այն տևել է մինչև ապրիլի 25-ը, իսկ մյուս հանգստավայրերում այն աստիճանաբար փակվել է ապրիլի կեսերից՝ բնակլիմայական պայմանների պատճառով:
Գուդաուրիում, Բակուրիանիում, Մեստիայում և Գոդերձիում տեղադրված ավստրիական «Սկիդատա» ընկերության անցակետերը թույլ են տալիս ճշգրիտ հաշվարկել, թե քանի մարդ է այցելել լեռը:
2021 լեռնադահուկային սեզոնի ընթացքում բոլոր չորս հանգստավայրերում (Գուդաուրի, Բակուրիանի, Գոդերձի, Մեստիա) եղել է 134 183 այցելու, մինչդեռ վաճառված տոմսերի քանակը (բոլոր կատեգորիաները) 78 462 էր:
2021 սեզոնին Գուդաուրի լեռնադահուկային գոտի է այցելել 83 055 մարդ, Բակուրիանի՝ 35 166, Գոդերձի՝ 7 262, իսկ Մեստիա (Թեթնուլդի, Հածվալի)՝ 8700 մարդ», – ասացին էկոնոմիկայի նախարարությունից: