AUSTRIAN AIRLINES-ը մուտք է գործում վրացական ավիաշուկա
AUSTRIAN AIRLINES-ը մուտք է գործում վրացական ավիաշուկա

2024 թվականի մայիսի 2-ից AUSTRIAN AIRLINES-ը կսկսի գործել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու միջազգային օդանավակայանում։ Ավիաընկերությունը ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Վիեննա-Թբիլիսի-Վիեննա ուղղությամբ շաբաթական 3 անգամ։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքերով, մենք արդեն տեսնում ենք ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի առաջին արդյունքները, ինչը նպաստեց Ավստրիական ավիաուղիների հետ ամբողջ տարվա ընթացքում բանակցությունների վերջնական փուլի հաջող ավարտին։ Ավիատոմսերի վաճառքը ավիաընկերության պաշտոնական կայքում (www.austrian.com) այսօրվանից գործում է։

«Ավստրիական ավիաուղիներ, որը հիմնադրվել է 1957 թվականին, Ավստրիայի պաշտոնական փոխադրողն է և Lufthansa Group-ի դուստր ձեռնարկությունն է։ Star Alliance-ի անդամ ավիաընկերությունը թռիչքներ է կատարում 55 երկրներում 120 ուղղություններով: Նրա կազմում կա 65 ինքնաթիռ, որոնց մեծ մասը Airbus A320 տիպի օդանավեր են»,- նշվում է Վրաստանի օդանավակայանների միության տեղեկատվության մեջ։