Աուդիտի ներկայացուցիչներին տրամադրել ենք փաստաթղթերի մի մասը, ինչ անհրաժեշտ կլինի նույնպես կտրամադրենք, ինձ համար անհայտ է, թե երբ կլինի եզրակացությունը. Ամիրան Գամղրելիձե
Աուդիտի ներկայացուցիչներին տրամադրել ենք փաստաթղթերի մի մասը, ինչ անհրաժեշտ կլինի նույնպես կտրամադրենք, ինձ համար անհայտ է, թե երբ կլինի եզրակացությունը. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Առողջապահության նախարարության ներքին աուդիտի ներկայացուցիչները, շուրջ չորս ժամ գտնվում էին՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Ըստ նրա, որոշ փաստաթղթեր հանձնվել են աուդիտի ներկայացուցիչներին: Ինչպես հայտարարել է Գամղրելիձեն, ինքը չգիտի, թե երբ է կազմվելու աուդիտի եզրակացությունը:

«Ես հաստատում եմ, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում տեղի է ունեցել ներքին աուդիտ: Աուդիտի ներկայացուցիչները կենտրոնում էին գտնվում երեքից չորս ժամ: Նրանք հանդիպեցին պատվաստումների գործընթացի համար պատասխանատու մեր տարբեր խմբերի հետ: Նրանք խոսեցին նրանց հետ, ես նույնպես կարճ ժամանակով հանդիպեցի նրանց հետ: Պաատա Իմնաձեն համակարգում էր այս հանդիպումները, և ինչպես նրանք խնդրեցին, նյութերի մի մասը տրվեց երեկ, իսկ մի մասը տրվել է այսօր: Բացի այդ, ինչ անհրաժեշտ կլինի, մենք կտրամադրենք: Ես չեմ կարող ձեզ ասել, թե երբ կկայացվի եզրակացությունը», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: