Աուդի ընկերության գործադիր տնօրենին ձերբակալել են խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով
Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են Audi ընկերության գործադիր տնօրեն Ռուպերտ Ստադլերին: Գերմանիայի դատախազությունը հետաքննություն է իրականացնում դիզելային շարժիչների վնասակար արտանետումների մասին տվյալների կեղծման գործով:
Մյունհենի դատախազությունը խուզարկել է նաև Ստադլերի բնակարանը: Հետաքննությունը Audi-ի գործադիր տնօրենին մեղադրում է խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ:
Արտանետումների սկանդալում հայտնվել է նաև Audi.ն, որը հիմնականում վերաբերում է Volkswagen-ի հետ:
Դատախազությունը հետաքննության մասշտաբները ընդլայնել է անցած շաբաթ: Audi-ին պատկանում է Volkswagen խմբին:
Հեղինակ -
Edgar Barsegyan