Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. Զապորոժիեի ատոմակայանը դեռ միացված է Ուկրաինայի էներգահամակարգին
Զապորոժիայի ատոմակայանը դեռ միացված է Ուկրաինայի էներգահամակարգին։ Այս մասին հայտարարել է «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը»։
«Զապորոժիայի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից այն բանից հետո, երբ ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված չորս հիմնական արտաքին էլեկտրահաղորդման գծերից մեկը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Գործակալությունը նշում է, որ վերականգնված գիծն այժմ կայանին ապահովում է էլեկտրաէներգիայով, որն անհրաժեշտ է ռեակտորի սառեցման և անվտանգության այլ կարևոր գործառույթներ ապահովելու համար։
Կայանը երկու շաբաթ առաջ կորցրել է կապն ուկրաինական էլեկտրահամակարգի հետ։ Այն սկզբում օգտագործել է հենց գործարանի արտադրած էներգիան, ապա անհրաժեշտ էներգիան ստացել մոտակա ՋԷԿ-ից։
Ներկայումս կայանի բոլոր վեց ռեակտորները միացված են սառը ռեժիմի, սակայն նրանց դեռևս անհրաժեշտ է էլեկտրաէներգիա՝ անվտանգության անհրաժեշտ հատկանիշները պահպանելու համար: