Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն ասում է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով վնասվել է ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն ասում է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով վնասվել է ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսն ասում է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով վնասվել է ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքը։

Գրոսի խոսքով՝ ապրիլի 7-ին ատոմակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Նա չի հստակեցրել, թե ում է պատկանում անօդաչու սարքը։

Ատոմային էներգիայի գործակալությունը հայտնում է, որ հարձակման ժամանակ առնվազն մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են բոլոր վեց էներգաբլոկները։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի պատճառով միջուկային անվտանգությանը վտանգ չի սպառնում, թեեւ նմանատիպ միջադեպերը կարող են խախտել ռեակտորի պաշտպանիչ համակարգի ամբողջականությունը։

«Սա միջուկային անվտանգությանը սպառնացող լուրջ էսկալացիա է։ Նման անխոհեմ հարձակումները զգալիորեն մեծացնում են միջուկային վթարի վտանգը, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այն»,- ասել է Գրոսսին։

Նրա խոսքով՝ նոյեմբերից հետո նման միջադեպ Զապորոժյեի ատոմակայանում չի եղել։

Ռուսական կողմը պնդում է, որ էլեկտրակայանի վրա հարձակվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Մյուս կողմից, Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր ստորաբաժանումը հերքել է Կիևի կապը հարձակման հետ։

Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում և այն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Էլեկտրակայանը պարբերաբար ենթարկվում է գրոհների, ինչի համար Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրում են միմյանց։