Ատմոսֆերային օդի որակի մասին հանրային լրատվության ձեռնհասությունը երաշխավորված է լինելու օրենսդրական մակարդակով
Վրաստանում ատմոսֆերային օդի որակի մասին հանրային լրատվության ձեռնհասությունը երաշխավորված է լինելու օրենսդրական մակարդակով: Համապատասխան պարտավորությունը նախատեսված է «ատմոսֆերային օդի պաշտպանության մասին» օրինագծով, որի նախաձեռնողը կառավարությունն է և նրա նախաձեռնումը տեղի է ունենալու այսօր Վրաստանի խորհրդարանի բյուրոի նիստին:
Օրինագծում նշված է, որ հասարակության համար պարբերաբար պետք է ձեռնհաս լինի լրատվություն, ատմոսֆերային օդում բացասական նյութերի կենտրոնացման մասին:
Նախագծով նախատեսված է, որ հանրային լրատվությունը պետք է պարունակի այդ բացասական նյութերի մակարդակի, վտանգավոր սահմանի և այլ կարևոր կետերի մասին:
Բացի այդ, նախաձեռնությամբ կոնկրետացվում է, որ ատմոսֆերային օդում բացասական նյութերի կոնցետրանցիայի մասին լրատվության հետ մեկտեղ, պետք է ձեռնհաս լինի փոքր բովանդակալից լրատվություն, մարդու առողջության վրա ազդեցության մասին:
Կառավարությունում պարզաբանում են, որ փոփոխությունները պատրաստված են Եվրամիության ասոցացման պայմանագրի շրջանակներում: