Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան թույլ չի տա ռուս մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Կոուն հայտարարել է, որ ռուս մարզիկները չեն մասնակցի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Կոուի խոսքերով, «World Athletics»-ի դիրքորոշումը չի փոխվել Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման լույսի ներքո, ըստ որի ռուս մարզիկները ամառային խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով։
«Սա որոշում է, որին աջակցել են օլիմպիական գագաթնաժողովում, որին ես մասնակցել եմ։ Միջազգային ֆեդերացիաները մարզիկների ընտրությանը սեփական գնահատական տալու առաջնահերթ իրավունք ունեն։ Մենք ունենք հստակ դիրքորոշում, որը չի փոխվել։ Ռուս մարզիկներին կարելի է տեսնել Փարիզի Օլիմպիական խաղերում, իսկ աթլետիկայի մրցաշարում դա տեղի չի ունենա։ Սա այն դիրքորոշումն է, որը ունի մեր սպորտը և այն չի փոխվել։ Այստեղ ավելացնելու ոչինչ չկա, այս դիրքորոշումը գրեթե միաձայն հաստատել են աթլետիկայի ընտանիքի անդամները»,- ասել է Կոուն։