Աթենքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացիների, որոնք մեղադրվում են 200-ից ավելի բնակարան թալանելու մեջ (տեսանյութ)

Հունաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդի և Հունաստանի ոստիկանության համագործակցության արդյունքում, ձերբակալվել են վրացական հանցավոր խմբի չորս անդամներ,-այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Մամուկա Ճելիձեն:

«Վրաց իրավապահները ակտիվ համագործակցում են եվրոպացի գործընկերների հետ, հատուկ գործողությունների պատրաստման, իրականացման և ցանկացած տեսակի օպերատիվ լրատվության փոխանցման տեսանկյունից: Հունաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդի և Հունաստանի ոստիկանության համագործակցության արդյունքում, ձերբակալվել են վրացական հանցավոր խմբի չորս անդամներ:

Վրացի և հույն իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում, ձերբակալվել են 1965, 1983, 1978 և 1976 թվականին ծնված տղամարդիկ:

Հետաքննության լրատվությամբ, հանցագործները նախապես ընտրում էին բնակարաններ և թալանում դրանք: Հայտնի է, որ հանցագործներին հաջողվել է թալանել մոտ 200 բնակարան:

Ոստիկանները ձերբակալվածների բնակարանները խուզարկելու ժամանակ, հայտնաբերել են զենք, մեծ քանակությամբ գումար և գողացված իրերը:

Հետաքննությունը պարզել է նաև, որ ձերբակալվածները կապ են ունեցել, այսպես կոչված օրենքով գողերի հետ և նրանցից ստացել են ցուցմունքներ:

Ներքին գործերի նախարարությունը ապագայում ևս շարունակելու է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, հատուկ գործողությունների պատրաստման, իրականացման և ցանկացած տեսակի օպերատիվ լրատվության փոխանցման տեսանկյունից»,-հայտարարել է Մամուկա Ճելիձեն: