Աթենքում ցույցերին մասնակցում է շուրջ 140 հազար մարդ․ Հունաստանի ոստիկանություն
Աթենքում ցույցերին մասնակցում է շուրջ 140 հազար մարդ․ Հունաստանի ոստիկանություն

«Մակեդոնիան Հունաստանում է» ցույցերի մասնակիցների թիվը Հունաստանի ոստիկանությունը գնահատել է շուրջ 140 հազար մարդ։ Այս մասին նշված է գերատեսչության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։

«12.00-ից 140 հազար քաղաքացիների մասնակցությամբ ելույթներ են անցկացվում Սինտագմա հրապարակում։ Սինտագմայի հարևանությամբ (փողոցներում) նրանք զբաղեցնում էին 50 հազար քառ․ մետր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Աթենքի կենտրոնում կիրակի տեղի են ունեցել միաժամանակ երկու ցույցեր՝ «Մակեդոնիան Հունաստանում է» հայրենասիրական ցույցը և անարխիստների «պատասխան ցույցը»։

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է փետրվարի կեսերին ներկայացնել հարևան Մակեդոնիայի հետ անվան հետ կապված խնդրի կարգավորման նախագիծ։

«Արտաքին քաղաքականությունը բողոքի ցույցերով չի իրականացվում։ Նախագիծը մնում է ուժի մեջ»,-հայտնել է կառավարական աղբյուրը։