Աթենքում բարձր ջերմաստիճանի պատճառով Ակրոպոլիսը փակ է եղել այցելուների համար
Հունաստանի մայրաքաղաքում բարձր ջերմաստիճանի պատճառով Ակրոպոլիսը փակ է եղել այցելուների համար, գրում է Reuters-ը։ Կամավորները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցները ջուր են բաժանել այցելուներին, ուղարկվել են նաև առաջին բուժօգնության աշխատակիցներ։ Հունաստանի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի հանգստյան օրերին։ Հունաստանում դպրոցներն ու զբոսաշրջային վայրերը փակվել են անցյալ ամիս, իսկ աշխատանքային ժամերը կրճատվել են դրսում աշխատող մարդկանց համար: