Քութաիսիի միջազգային օդանավակայանում իրականացվել է Աթենք-Քութաիսի առաջին ավիաչվերթը:
«Օդանավակայանների միության» տեղեկությամբ, ավիաչվերթն իրականացվել է Wizz air-ի A 320 տիպի ժամանակակից օդանավով: Առաջին չվերթի ուղևորներին նվիրել են վրացական գինի, Բորջոմի, Սարաջիշվիլու կոնյակ և քաղցրավենիք:
Այսօրվանից Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու միջազգային օդանավակայանում սկսել է չվերթներ կատարել Wizz air-ի երկրորդ օդանավը, որը կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Իսպանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի և Հունաստանի ուղղությամբ: