Աթենքից հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել Վրաստանի 180 քաղաքացի:
Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարում են, որ Վրաստանի իշխանությունը շարունակում է Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը:
«Քութաիսիի միջազգային օդանավակայան հատուկ չվերթով Աթենքից հայրենիք է վերադարձել 180 քաղաքացի: Ուղևորներն ինքնաթիռից իջնելուց հետո անցել են բժշկական ստուգում, որից հետո հատուկ ավտոբուսներով տեղափոխվել են կարանտինային տարածքներ: Այնտեղ նրանք կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին և կլինեն բժիշկների շուրջօրյա հսկողության տակ»,- հայտարարում են էկոնոմիկայի նախարարությունում:
Գերատեսչության փոխանցմամբ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը Վրաստանի մասշտաբով ստեղծել է 105 կարանտինային տարածք և այս պահի դրությամբ կարանտինում է 6 381 մարդ»,- նշված է էկոնոմիկայի նախարարության տեղեկության մեջ: