Աթենքի մերձակայքում գտնվող Արտեմիդայի ավանում հրաձգության հետևանքով վեց մարդ է մահացել
Աթենքի մերձակայքում գտնվող Արտեմիդայի ավանում հրաձգության հետևանքով վեց մարդ է մահացել։
Նախնական վարկածով՝ ոստիկանությունը տեղի ունեցածը կապում է կազմակերպված հանցավոր խմբավորումների կոնֆլիկտի հետ։ Բոլոր մահացածները տղամարդիկ են: Նրանց դիերը հայտնաբերվել են մեքենայի մեջ և հարակից տարածքում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեքենան ունի գերմանական հաշվառման համարներ։ Իրավապահները տեղում հայտնաբերել են մոտ 25 փամփուշտ: Այս պահին փորձում են նույնականացնել մեքենան ու մոտոցիկլետը, որոնցով պետք է տեղաշարժվեին հարձակվողները։