Ատեստատները և դիպլոմները կգրանցվեն բլոկչեյն համակարգում
Ատեստատները և դիպլոմները կգրանցվեն բլոկչեյն համակարգում

Կրթությունը հաստատող փաստաթուղթը ինտեգրվում է բլոկչեյն համակարգ:

Նորույթը հաշվի է առնում համալիր բարեփոխում, որի շրջանակներում տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան առաջատար փորձագետների ներգրավվածությամբ վրացական կրթության համակարգում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ

Նշված թեմայի հետ կապված Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին գործնական հանդիպում է անցկացրել «Input Output HK Ltd-» բլոկչեյն ընկերության փորձագետների հետ, որի ժամանակ քննարկել է նախագծի մանրամասները:

Ինչպես հայտարարում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, նշված նախագիծը, որն իրականացվելու է մինչև տարեվերջ, շատ կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաներին ինտեգրման գործընթացում: