Ատամնաբուժական կլինիկաների մի մասը, որն անցել է մոնիտորինգի ծառայության կողմից ստուգում և բավարարել բոլոր չափանիշները, արդեն վերականգնել է բժշակական ծառայությունը:
Վրաստանի ստոմատոլոգների միության նախագահ Քեթևան Գոգիլաշվիլու փոխանցմամբ, դիմում է ներկայացրել 279 կլինիկա, ստուգվել է 179-ը, բացման թույլտվություն ստացել՝ 164-ը:
Այն փաստը, որ երկրի մասշտաբով ավելի քան 1500 ատամնաբուժական կլինիկայից ներկայացվել է ընդամենը 279 դիմում, Քեթևան Գոգիշվիլին բացատրում է նրանով, որ ղեկավարներն այլևս չափանիշների բավարարման հույս չունեին:
«Նախարարը հրամանն ուժի մեջ է մինչև մայիսի 22-ը ներառյալ: Մայիսի 23-ից մենք սպասում ենք նոր հրամանի, որքանով իրավասու կլինեն բոլոր կլինիկաները բացվելու համար: Այն կլինիկաները, որտեղ եղել են մոնիտորինգի ծառայության ներկայացուցիչները և տվել դրական գնահատական, արդեն ունեն պլանային պացիենտներ ընդունելու հնարավորություն: Եթե ստանանք նոր դիմումներ, նրանք պարտադիր պետք է սպասենք մոնիտորինգի ծառայությանը, առանց նրանց պատասխանի կլինիկաները չեն կարող վերսկսել աշխատանքը: Կան շատ լուրջ պահանջներ, որոնք պետք է բավարարված լինեն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով»,- հայտարարել է Գոգիլաշվիլին:
Նրա փոխանցմամբ, նույնիսկ մեկ չափանիշը չբավարարելու դեպքում կլինիկան չի կարող ստանալ բացվելու իրավունք:
Գոգիլաշվիլու հայտարարությամբ, բոլոր չափանիշները հաշվի առնելու համար անհրաժեշտ է ֆինանսական մեծ ռեսուրս, որի հնարավորությունը բոլորը չունեն: