Ասուրեթի գյուղում օդապարիկը մխրճվել է էլեկտրահաղորդման գծի մեջ, ինչի հետևանքով մահացել է երեք մարդ
Տեթրիծղարոյի մունիցիպալիտետի Ասուրեթի գյուղում օդապարիկը դիպել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին:
Վթարի հետևանքով երեք մարդ է մահացել։ Մահացածներից մեկը «Իմեդի» հեռուստաընկերության օպերատոր Միշո Բիձինաշվիլին է։
Տեղում աշխատում են փորձագետներն ու իրավապահները։
Դեպքի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը վերաբերում է երկաթուղային, ջրային, օդային կամ ճոպանուղային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։