Ասուրեթի գյուղում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է «Իմեդի» հեռուստաընկերության օպերատոր Միշո Բիձինաշվիլին
Ասուրեթի գյուղի մոտ օդապարիկի անկման հետեւանքով զոհվել է «Իմեդի» հեռուստաընկերության օպերատոր Միշո Բիձինաշվիլին։
«Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ողբերգության պատճառով «Իմեդի» հեռուստաալիքը փոխում է հեռարձակման ցանցը։
Վրաստանի Առաջին ալիքն իր ցավակցությունն է հայտնում գործընկերներին և մահացածների ընտանիքներին։
Առկա տեղեկությունների համաձայն՝ այսօր Ասուրեթի գյուղում օդապարիկը հարվածել է էլեկտրահաղորդման գծին։ Երեք մարդ մահացել է: