Աստրազենեկա ընկերությունում ասում են, որ իրենց խթանիչ դեղաչափը արդյունավետ է կորոնավիրուսի Omicron տեսակի դեմ
Ըստ շվեդ-բրիտանական Astrazeneka դեղագործական ընկերության՝ Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց պատվաստանյութի երրորդ կամ խթանիչ դեղաչափը արդյունավետ է կորոնավիրուսի նոր շտամի՝ օմիկրոնի դեմ:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հետազոտողները եզրակացրել են, որ Omicron շտամի դեմ Astrazeneca պատվաստանյութի երրորդ չափաբաժինը նույնքան արդյունավետ էր, որքան Delta շտամի դեմ կրկնակի պատվաստման դեպքում։ Սակայն, ինչպես նշում են գիտնականները, երրորդ պատվաստումից հետո «Օմիկրոն»-ի նկատմամբ հակամարմինների չեզոքացնող հատկությունն ավելի բարձր է եղել, քան վիրուսը բնական ճանապարհով անցկացրած մարդկանց մոտ։
Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել 41 մարդուց վերցված արյան նմուշների վրա: Արյան նմուշները պատկանում էին այն անձանց, ովքեր վարակվել էին վիրուսով բնական ճանապարհով և երկու կամ երեք անգամ պատվաստվել էին Astrazeneca պատվաստանյութով: Այնուամենայնիվ, ըստ դեղագործական ընկերության, չնայած պատվաստանյութի իրենց խթանող չափաբաժնի արդյունավետությանը, նրանք աշխատում են Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ՝ մշակելու պատվաստանյութ՝ հարմարեցված կորոնավիրուսի «Omicron» տարբերակին: