Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով ընթանում է բանակցությունների 9-րդ փուլը
Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով ընթանում է Աստանայի բանակցությունների 9-րդ փուլը: Աստանան հյուրընկալում է երկօրյա հանդիպումը, որին ներկա են կրակի դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները:
Երկօրյա համաժողովի օրակարգը ներառում է, ապա-էսկալացիայի գոտիներում գոյություն ունեցող իրավիճակը, գերիների ազատումը և սահմանադրական կոմիտեի ձևավորումը:
Սիրիայի իշխանությունների և խռովարար ընդիմության ներկայացուցիչները հիմնական հանդիպմանը կմասնակցեն մայիսի 15-ին: Բանակցություններին մասնակցելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, Ստեֆան Դե Միստուրան: Դիտորդի կարգավիճակ է ունենալու Հորդանանը, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես չի մասնակցելու հանդիպմանը:
Աստանայի բանակցությունների 9-րդ փուլի շրջանակներում արդեն կայացել է հանդիպում Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների միջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan