Associated Press – Ռուսական բանակը պատրաստվում է նոր ռազմական հարձակման, որի նպատակն է առավելագույն ճնշում գործադրել Ուկրաինայի վրա և ամրապնդել դիրքերը բանակցություններում
Ռուսական բանակը պատրաստվում է առաջիկա շաբաթներին նոր ռազմական հարձակման, որի նպատակն է առավելագույն ճնշում գործադրել Ուկրաինայի վրա և ամրապնդել բանակցային դիրքերը,- հայտնում է Associated Press-ը։
Ուկրաինան ասում է, որ այդ քայլը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տալ բոլոր հիմքերը՝ հետաձգելու մարտերը դադարեցնելու մասին քննարկումները՝ հօգուտ ավելի շատ հողեր գրավելու:
Քանի որ մոտենում է գարնանային ակտիվ սեզոնը, վերլուծաբաններն ու ռազմական հրամանատարները մատնանշում են լայնածավալ հարձակման հավանականությունը 1000 կիլոմետրանոց ճակատային գծի երկայնքով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով հետախուզական տվյալները, ասել է, որ պատրաստվում է նոր հարձակումների Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ Սումիի, Խարկովի և Զապոռոժյեի շրջաններում։
«Նրանք հարձակողական գործողություններ են նախապատրաստում ռազմաճակատում, որը պետք է տևի վեցից ինը ամիս՝ գրեթե ամբողջ 2025 թվականը», – ասում է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Օլեքսի Հեթմանը: