Associated Press. ՆԱՏՕ-ի երկու երկրների հետախուզական ծառայությունները կասկածում են, որ Ռուսաստանը մշակում է Starlink-ի դեմ ուղղված նոր զենքեր
ՆԱՏՕ-ի երկու երկրների հետախուզական ծառայությունները կասկածում են, որ Ռուսաստանը մշակում է նոր տեսակի զենք, որը նախատեսված է Իլոն Մասկի Starlink արբանյակային կապի համակարգի դեմ ուղղելու համար։ Ինչպես գրում է Associated Press-ը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանը ստեղծում է զենք, որը կարող է տիեզերք արձակել հարյուր հազարավոր փոքր բեկորներ՝ զանգվածաբար վնասելու արբանյակներին։
Հետախուզական տվյալների համաձայն, այդ բեկորները կունենան ընդամենը մի քանի միլիմետր տրամագիծ, ինչը կդարձնի դրանց հայտնաբերումը չափազանց դժվար։ Այդ պատճառով նման հարձակման դեպքում Ռուսաստանին գրեթե անհնար կլինի ուղղակիորեն մեղադրել։
ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ նման հարձակման հետևանքով առաջացած բեկորները, ի վերջո, կընկնեն Երկիր կամ կարող են վնասել Երկրի շուրջ շարժվող այլ օբյեկտներ։
Associated Press-ի կողմից հարցված վերլուծաբանները նշում են, որ նման զենքի կիրառումը կարող է վտանգ ներկայացնել նաև Ռուսաստանի սեփական արբանյակների համար, ինչի պատճառով մոսկվան ի վերջո կարող է որոշել այն չօգտագործել։