Associated Press. Ջեյ Դեյ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես»-ը։
Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը կմասնակցի նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր, որն ուղղված է այս երկրների միջև 40-ամյա հակամարտության լուծմանը», – գրում է «Ասոշիեյթեդ պրես»-ը։
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Միլանում տեղի կունենա փետրվարի 6-ին։