Associated Press-ի տվյալներով՝ մարտի 16-ին Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ռուսական բանակի հարձակման արդյունքում զոհվել է 600 մարդ
Associated Press-ի տվյալներով՝ մարտի 16-ին Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ռուսական բանակի հարձակման արդյունքում զոհվել է 600 մարդ

Associated Press-ի տվյալներով՝ մարտի 16-ին Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ռուսական բանակի հարձակման արդյունքում 600 մարդ է զոհվել։ Հետաքննության շրջանակներում լրագրողները ստեղծել են թատրոնի շենքի եռաչափ մոդելը։ Դրա համար օգտագործվել են ականատեսների ցուցմունքները, ինչպես նաև շենքի հատակագիծը, լուսանկարներն ու տեսանյութերը։

Ականատեսների վկայությունները ցույց են տալիս, որ ռուսական բանակի հարձակման պահին դաշտային խոհանոցում եղել է առնվազն 100 մարդ, որոնցից ոչ ոք ողջ չի մնացել։ Նրանց խոսքով, թատրոնում շատ մարդ է եղել, միջանցքները լեփ-լեցուն են եղել։

Փրկվածների գնահատմամբ՝ պայթյունի պահին շենքում 1000 մարդ է եղել: Հետաքննությունը չի հաստատել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունը, որ թատրոնի շենքն օգտագործվել է Ազովի լեգեոնի կողմից որպես ռազմաբազա։

Ողջ մնացած վկաներից ոչ մեկը չի կարողացել հաստատել, որ ինքը թատրոնում զինվորներ է տեսել։

Ռուսական բանակը մարտի 16-ին հզոր ռումբով ռմբակոծել է Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքը։