Ասպինձայում սպանության համար մեկ անձ է ձերբակալվել
Ասպինձայում սպանության համար մեկ անձ է ձերբակալվել

ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության աշխատակիցները տաք հետքերով անցկացված որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սպանության մեղադրանքով ձերբակալել են 1986 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ա.Ն.-ին՝ Ասպինձայում։

Նախարարության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է առավելագույնը յոթից մինչև 15 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 5-ին Ասպինձայում մեղադրյալը դանակով հարվածել է համագյուղացի, 1986 թվականին ծնված Ի.Մ.-ի պարանոցին, ով դեպքի վայրում մահացել է։

Իրավապահները դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են ամբաստանյալ Ա.Ն.-ին՝ դեպքի վայրի մոտ։

Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։

Դիտավորյալ սպանության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։