«Ասոշիեյթեդ Պրես» - Վրաստանը, որպես անկախ հանրապետություն, իրավունք է ստացել գրելու սեփական ֆուտբոլի պատմությունը Գերմանիայում
«Ասոշիեյթեդ Պրես» - Վրաստանը, որպես անկախ հանրապետություն, իրավունք է ստացել գրելու սեփական ֆուտբոլի պատմությունը Գերմանիայում

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը արձագանքել է Վրաստանի հավաքականի հաջողությանը. Վրաստանի վերելքը. այս հոդվածի ենթավերնագիրն է, որտեղ ասվում է, որ վրացի խաղացողները նախկինում դարձել են Եվրոպայի չեմպիոններ, մասնավորապես, Խորհրդային Միության հավաքականի կազմում 1960 թվականին։

Այժմ Վրաստանը, որպես անկախ հանրապետություն, նվաճել է Գերմանիայում սեփական ֆուտբոլային պատմությունը գրելու իրավունքը»,- գրում է «Associated Press»-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Վրաստանի ազգային հավաքականը և նրա աստղային հարձակվող Խվիչա Կվարացխելիան դեբյուտանտներ են լինելու Եվրոպայի առաջնությունում։ «Ասոշիեյթեդ պրես»-ը Հունաստանի ու Վրաստանի հավաքականների դիմակայությունը գնահատում է «լարված ու փորձնական»։

Հոդվածում նշվում է, որ հաղթական գոլը 11 մետրանոց հարվածաշարում խփեց փոխարինման դուրս եկած Նիկա Կվեկվեսկիրին, «դա կատարյալ հարված էր ներքևի անկյունում», նշվում է գործակալության հոդվածում։

Ընդգծվում է նաեւ, որ Վրաստանի հավաքականի դարպասապահը վերցրել է Հունաստանի հավաքականի ավագի առաջին 11 մետրանոցը։ Հոդվածում նշվում է, որ Եվրոպայի առաջնության դեբյուտանտ Վրաստանի հավաքականի առաջին խաղը հունիսի 18-ին Դորտմունդում կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։ Հունիսի 22-ին վրացի ֆուտբոլիստները Համբուրգում կհանդիպեն չեխերի հետ, իսկ Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Վրաստանի հավաքականը Գելզենկիրխենում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։ «Ասոշիեյթեդ պրես»-ը գրում է նաեւ, որ գերմանական մարզադաշտերը շատ լավ հայտնի են Վրաստանի հավաքականի մարզչին, քանի որ Վիլի Սանոլին տարիներ շարունակ մարզել է Մյունխենի «Բավարիան»։