«Ասոշիեյթեդ պրես» – Դոնալդ Թրամփը մտադիր է իր նախագահության առաջին օրը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինային և Ռուսաստանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր նախագահության հենց առաջին օրը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինային ու Ռուսաստանին, Թրամփի ծրագրերի մասին հոդվածում գրում է «Associated Press»-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս ասել է, որ կարող է 24 ժամում դադարեցնել պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Ընտրություններում հանրապետականների հաղթանակի պաշտոնական հայտարարությունից հետո նրա մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը հայտնել է, որ Թրամփն այժմ կկարողանա խաղաղ բանակցություններ սկսել Ուկրաինայում։
«Առաջին օրը ենթադրում է Ուկրաինային և Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ բերել այս պատերազմին վերջ դնելու համար»,- ասվում է հոդվածում։
Նաև, ըստ «Ասոշիեյթեդ պրես»-ի, Թրամփը նախատեսում է միգրանտների զանգվածային արտաքսում սկսել վարչակազմ մտնելու օրը։