Այսօրվանից AM անվանակարգի ավտոտրանսպորտի գրանցումը դառնում է պարտադիր։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տվյալներով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում, «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների համաձայն՝ մոպեդները և թեթև կվադրոցիկլերը օրենքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:
Սպասարկման գործակալությունից հայտնում են, որ մինչև ընթացիկ տարվա մարտի 28-ը մոպեդների և թեթև կվադրոցիկլերի նախնական գրանցման դեպքում գործում է գրանցման պարզեցված կարգ։ Բացի սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից, մինչև 2022 թվականի մարտի 28-ը AM անվանակարգի մեքենաները կարող են զննվել և/կամ նախնական գրանցման ներկայացվել Պարբերական տեխնիկական զննության (PTI) կենտրոններում։