Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ
Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ

Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ արամեերենով։ Եկեղեցու խորեպիսկոպոս Բենի Բեթ-Յադեգարը շնորհավորել է ողջ քրիստոնյա աշխարհին տոնի առթիվ և խաղաղություն մաղթել միաբանությանը։

«Այսօր երեկոյան՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան նախօրեին, Սուրբ Նահատակ Մար Շիմոն Բար Սաբայի Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա էին Թբիլիսիից և Գարդաբանի մեր ծխականները։ Քաղդեական պաշտամունքի կարգը քրիստոնեական աշխարհում ամենահիններից է. ծառայությունը կատարվում է արամեերենով։ Սուրբ Ծնունդը միշտ կապված է ամենամեծ տոնակատարության հետ: Ուրախալի է, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ երեխաներ և դեռահասներ են մասնակցում ժամերգությանը։ Նրանք երգում են եկեղեցական երգչախմբում, կատարում սարկավագների պարտականությունները, ընթերցում հատվածներ Սուրբ Գրքից՝ այդպիսով յուրացնելով հին կրոնական ավանդույթները և կիսելով Քրիստոսի սերը իրենց մայրենի լեզվով՝ արամեերենով։ Դա այն լեզվով է, որով Փրկիչը քարոզեց սեր և առաքինություն՝ հանուն ողջ աշխարհի բարօրության», – ասվում է Մար Շիմոն Բար Սաբաեի Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու խորեեպիսկոպոսի Սուրբ Ծննդյան ուղերձում:

Ավանդաբար, պատարագի ավարտից հետո եկեղեցու ծխականները մեկ մեծ ընտանիքի պես հավաքվեցին տոնական ճաշի և նշեցին այս մեծ տոնը։ Ըստ եկեղեցու անդամների՝ այս միասնությունը շատ կարևոր է խորհրդի տարբեր տարիքի ներկայացուցիչներին համախմբելու, սեր կիսելու համար, որպեսզի երեխաները մեծանան ջերմ, հոգատար մթնոլորտում և փոխանցեն այն հաջորդ սերնդին։

Ասորա-քաղդեական կաթոլիկ եկեղեցին հնագույն քրիստոնեական դավանանքներից է։ Նրա պատրիարքարանը գտնվում է Բաղդատիում։ Վրաստանում ծուխն ունի միայն մեկ եկեղեցի, որը Թբիլիսիում գործում է 2009 թվականից։