Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկություն է տարածում Կրեմլը:
Տարածված տեղեկությամբ, հանդիպմանը քննարկվելու առևտրատնտեսական և մշակութային-մարդասիրական համագործակցության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և բռնազավթված Աբխազիայի միջև կնքված դաշնակիցների և ռազմավարական գործընկերության համաձայնության իրացման հարցը: