Ասիայում և Եվրոպայում օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ
Ասիայում և Եվրոպայում օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ

Օդերևույթաբանները վերջին կանխատեսումների վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ասիայի և եվրոպական մայրցամաքում օդի բարձր ջերմաստիճան են գրանցում, ինչի հետևանքով արդեն տասնյակ մարդիկ են զոհվել։

Սաուդյան Արաբիայում ջերմաստիճանը հասել է 51 աստիճանի, ինչի հետեւանքով Մեքքայում հաջի ժամանակ մահացել է ավելի քան 500 մարդ։

Միջերկրական ծովի երկրներում, մասնավորապես՝ Պորտուգալիայից մինչև Հունաստան և Աֆրիկայի հյուսիսային ափերի երկայնքով մինչև Ալժիր, օդի բարձր ջերմաստիճանը անտառային հրդեհների պատճառ է դարձել:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ հաջորդ շաբաթ Սերբիայում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 40 աստիճան։

Երկրների առողջապահական մարմինները տագնապի կարմիր մակարդակ են հայտարարել և բնակչությանը կոչ են արել ցերեկային ժամերին մնալ տանը։

Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա Նյու Յորքում գրադարաններում և այլ հաստատություններում բացվել են շտապ հովացման կենտրոններ։ Մի քանի մարզերում ուսումնական գործընթացը դադարեցվել է: Օդերևութաբանական ծառայությունը մի քանի նահանգների բնակիչներին զգուշացրել է սպասվող բարձր ջերմաստիճանի մասին։ Կալիֆոռնիայում պայքարում են անտառային հրդեհների դեմ։