Ասիայի զարգացմանը բանկը կրճատել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Ասիայի զարգացմանը բանկը կրճատել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը:
Նոր հաշվետվության տվյալներով, 2019 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն ավելանալու է 4.7 տոկոսով, իսկ 2020 թվականին՝ 4.6 տոկոսով: Երկու դեպքում էլ կանխատեսումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0.3 տոկոսով:
Կանխատեսումը կրճատելու պատճառ է անվանվում երկրում ներդրումների կրճատված ծավալը:
Վրաստանի կառավարության կանխատեսմամբ, երկրում տնտեսական աճը կկազմի 4.5 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը 4.6 տոկոս է:
Բացի այդ, Ասիայի զարգացման բանկը Հայաստանի համար ավելացրել է ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը 0.5 տոկոսով, մինչև 4.8 տոկոս: Այս երկրում 2020 թվականին տնտեսական աճի կանխատեսումը մնում է անփոփոխ (4.5 տոկոս):