Ասիայի զարգացման բանկը «Փի Սի Ար» թեստեր գնելու համար Վրաստանին հատկացրել է 400 հազար եվրո
Ասիայի զարգացման բանկը «Փի Սի Ար» թեստեր գնելու համար Վրաստանին հատկացրել է 400 հազար եվրո: Այս մասին ասված է Ասիայի զարգացման բանկի կողմից տարածած տեղեկությնա մեջ:
Տեղեկության համաձայն, բժշկական սարքավորումները և ծրագրային ու տեխնիկական ապահովումը զգալիորեն կբարձրացնեն երկրի ունակությունը, արագորեն կատարել վարակի վրա թեստավորումը, ինչպես նաև զգալիորեն կնվազեցնեն Լուգարի կենտրոնի բժշկական անձնակազմի ծանրաբեռնվածությունը:
Ասիայի զարգացման բանկի կողմից հատկացված 400 000 եվրո դրամաշնորհը կօգնի Վրաստանին պայքարել «կովիդ 19»-ի դեմ և հնարավորություն կտա երկրին ձեռք բերել բժշկական սարքավորումներ: Դրամաշնորհը կօգտագործի Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Փի Սի Ար» թեստավորման համար ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար: