Ասիայի զարգացման բանկը հաստատել է Վրաստանի հետ համագործակցության նոր մարտավարությունը
Ասիայի զարգացման բանկը (ADB) այսօր հաստատել է Վրաստանի հետ համագործակցության նոր մարտավարությունը:
Նոր մարտավարությանը նպաստելու համար «ADB»-ի կողմից Վրաստանին սահմանված ոչ պետական վարկերի ծավալը հետագա 5 տարվա ընթացքում կկազմի 2 միլիարդ դոլլար, որին կավելանան նաև համաֆինանսավորման տեսքով մոբիլիզացված գումարները: Համաֆինանսավորումը նկատի ունի կառավարության երեք գլխավոր նախագիծ. Արևելք-Արևմուտքի և Հյուսիս-Հարավի տրանսպորտային և տնտեսական միջանցքների և Անակլիայի խորջրյա նավահանգստի և հատուկ տնտեսական գոտու զարգացումը: Նշված նախագծերը անչափ կարևոր են Վրաստանի տարածաշրջանային կենտրոն վերափոխվելու ուղղությամբ, որը հնարավոր կդառնա դեպի ծով ելք չունեցող երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի շուկաների բացմամբ:
Տրանսպորտային միջանցքների զարգացմանը զուգահեռ, նոր մարտավարությունը կնպաստի կառավարության տեսլականին՝ միջանցքները կապվեն տնտեսական գործունեության տեղի կենտրոններին, գլխավոր տուրիստական ուղղություններին և գյուղատնտեսությանը ներգրավված գյուղում ապրող բնակչությանը:
«Երկրի հետ համագործակցության նոր ռազմավարության վերջնական նպատակը Կովկասը մնացած աշխարհի հետ առավել սերտ կապելն է և հարևան երկրներում տարածաշրջանային այլ գործընկերներին նպաստելը: Վրաստանի համագործակցության մարտավարությունը լիովին համընկնում է կառավարության կողմից մշակված երկրի զարգացման մարտավարության հետ՝ ազատություն, արագ զարգացում, բարօրություն:
«ADB»-ն Վրաստանի աջակիցն է 2007 թվականից և այն երկրի ամենամեծ բազմակողմ գործընկերն է: «ADB»-ի կողմից Վրաստանին տրված պետական և ոչ պետական վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 2.8 միլիարդ դոլլար: