Ասիայի զարգացման բանկը 20 միլիոն դոլլար ներդրում է կատարում Վրաստանի երկաթուղու կանաչ պարտատոմսերում
Ասիայի զարգացման բանկը 20 մլն դոլլար է ներդրել «Վրաստանի երկաթուղու» կողմից թողարկված կանաչ պարտատոմսերի մեջ:
Ըստ Ասիայի զարգացման բանկի, հասույթը կուղղվի երկաթուղային գծերի բարելավման համար թողարկված եվրապարտատոմսերի վերաֆինանսավորմանը և շարունակական արդիականացման մաս է կազմում:
«ADB-ի ներդրումը Վրաստանի երկաթուղու կողմից թողարկված 500 միլիոն դոլար արժողությամբ յոթ տարվա կանաչ պարտատոմսի մի մասն է: Սա Վրաստանի պետական կազմակերպության, միևնույն ժամանակ, Վրաստանի և Հարավային Կովկասի տրանսպորտային ընկերությունների կողմից թողարկված առաջին կանաչ պարտատոմսն է, որը տեղադրվելու է Լոնդոնի ֆոնդային բորսայում», – ասված է Ասիայի զարգացման բանկի հայտարարության մեջ: