«Ասիայի ենթակառուցվածքի ներդրումների բանկը» Վրաստանին հատկացրել է 45 միլիոն եվրոյի վարկ
«Ասիայի ենթակառուցվածքի ներդրումների բանկը» Վրաստանին հատկացրել է 45 միլիոն եվրոյի վարկ

«Ասիայի ենթակառուցվածքի ներդրումների բանկը» Վրաստանին հատկացրել է 45 միլիոն եվրո քանակությամբ վարկ: Ինչպես նշված է ֆինանսական ինստիտուտի կայքէջում հրապարակված տեղեկության մեջ, այս գումարը օգտագործվելու է համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:

Հատկացված գումարը ծախսվելու է համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական ծախսերը հոգալու համար:

Ասիայի ենթակառուցվածքի ներդրումների բանկի փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկիի հայտարարությամբ, վարկը Վրաստանի կառավարությանը համավարակին արդյունավետ կերպով արձագանքելու համար կցուցաբերի ֆինանսական-բյուջետային օգնություն: