Ասիական զարգացման բանկը կորոնավիրուսի դեմ պայքարելու գործում օգնելու համար Վրաստանին կփոխանցի 2.5 միլիոն դոլարի դրամաշնորհ
Ասիական զարգացման բանկը (ADB) հաստատել է 2.5 միլիոն դոլարի դրամաշնորհ Վրաստանին՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացիկ պատասխան քայլերին նպաստելու համար: Այս մասին տեղեկատվությունը Վրաստանի առաջին ալիքին է փոխանցել Ասիական զարգացման բանկը:
Covid-19 արտակարգ օգնության դրամաշնորհային նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ADB) Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղետի հիմնադրամի (APDRF) կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական մասնակցությամբ, և կօգտագործվի համաճարակի հետևանքով բնակչության համար կենսական նշանակություն ունեցող ծառայություններ մատուցելու համար, ներառյալ լաբորատոր և հետազոտական հնարավորությունները մեծացնելու, անձնական պաշտպանիչ և ընդհանուր բժշկական սարքավորումներ տրամադրելու համար:
«Դրամաշնորհը կօգնի Վրաստանին պատասխան գործողություններ իրականացնելու համար և Ասիական զարգացման բանկի ընթացիկ աջակցության մի մասն է` Վրաստանի առողջապահական համակարգին, սոցիալական պաշտպանությանը և բնակչության գոյատևմանը աջակցելու համար»:
Դրամաշնորհը Ասիական զարգացման բանկի աջակցության համապարփակ փաթեթի մի մաս է, որի նպատակն է աջակցել Վրաստանին Covid-19-ի բացասական ազդեցությունները կառավարելու համար: Մայիսին Ասիական զարգացման բանկը հաստատեց 100 միլիոն դոլլար վարկ՝ հիվանդության տարածման, բիզնեսի վրա դրա բացասական ազդեցությունը մեղմելու և բնակչության առավել խոցելի մասի, այդ թվում` կանանց և երեխաների ապրուստը կենսունակությունը պահպանելու համար: Հոկտեմբերին բանկը հաստատեց 200 միլիոն դոլարի վարկ՝ երկրի պետական ֆինանսական կառավարման և սոցիալական ապահովության համակարգերում առկա մարտահրավերները հաղթահարելու համար:
Այս տարվա օգոստոսին Ասիական զարգացման բանկը Վրաստանին տրամադրեց դրամաշնորհ՝ «ՊՇՌ» փորձարկման սարք գնելու համար՝ որպես տարածաշրջանային տեխնիկական աջակցության նախագծի մի մաս: Նոր սարքը կբարձրացնի Վրաստանի թեստավորման կարողությունները և կօգնի բժշկական ոլորտի մասնագետներին ավելի լավ հայտնաբերել և զսպել վարակը:
Ասիական զարգացման բանկի նպատակն է խթանել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջող, բազմակողմ և կայուն զարգացումը: Միևնույն ժամանակ, այն շարունակում է աշխատել տարածաշրջանում ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: Կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1966 թվականին, միավորում է 68 երկիր, այդ թվում 49-ը՝ Ասիայի տարածաշրջանից: