Աշխատում եմ քաղաքական օրակարգի վրա, Վրաստանին անհրաժեշտ է քաղաքական բևեռացում և Եվրոպական ապագայի իրական օրակարգի մշակում. Գիորգի Գախարիա
Ես այսօր հայտարարեցի, որ մնում եմ վրացական քաղաքականության մեջ, այժմ աշխատում եմ քաղաքական օրակարգի վրա, – այս մասին Թվիթերում գրել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան:
«Այսօր ես հայտարարեցի, որ մնում եմ վրացական քաղաքականության մեջ: Այժմ աշխատում եմ քաղաքական օրակարգի վրա: Վրաստանին անհրաժեշտ է քաղաքական բևեռացում և եվրոպական ապագայի իրական օրակարգ», – գրել է Գախարիան:
Գիորգի Գախարիան այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
«Ես ոչ մի տեղ չեմ գնում, ավելին, չեմ հեռանա քաղաքականությունից, մենք շուտով կհանդիպենք», – նշել է Գախարիան:
Գախարիան վարչապետի պաշտոնը լքել է փետրվարի 18-ին: