«Աշխատիր Վրաստանից հեռավար» - Կառավարության նոր նախագծին արձագանքել է միջազգային մամուլը
«Աշխատիր Վրաստանից հեռավար» - Կառավարության նոր նախագծին արձագանքել է միջազգային մամուլը

Բրիտանակա «Insider» հրատարակությունը ծավալուն հոդված է հրապարակում Վրաստանի կառավարության նոր նախագծի վերաբերյալ, որի շրջանակներում կառավարությունը միջազգային այցելուներին ընձեռում է Վրաստանում ավելի քան 6 ամիս ապրելու իրավունք:

Հոդվածի վրացերեն թարգմանությունը տարածում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը:

»Վրաստանը միջնադարյան բերդ-ամրոցներով, լեռներով, գետերով և ժայռոտ ափերով հարուստ երկիր է: Վրաստանի բազմազան լանդշաֆտը կարող է, դառնալ ձեր նոր գրասենյակը»,- նշված է հոդվածի մեջ:

Ըստի հոդվածի, Վրաստանը հեռավար աշխատող անձանց երկրում երկար ժամանակով մնալու հնարավորություն է տալիս: Շահագրգիռ անձինք պետք է լրացնեն առցանց-դիմումը և ստանան համաձայնություն:

«Մեր այցելուները պետք է սեփական միջոցներով անցնեն 14-օրյա կարանտին: Այս ծրագիրը երկրի սահմանները բացելու ծրագրի մասն է և այն զբոսաշրջությանն աջակցելու նպատակ է հետապնդում»,- գրում է «Insider»-ը: