«Աշխատիր Վրաստանից» - Հայտնի ամերիկյան ճամփորդական հրատարակությունը ամերիկացիներին խորհուրդ է տալիս ապրել Վրաստանում
«Աշխատիր Վրաստանից» - Հայտնի ամերիկյան ճամփորդական հրատարակությունը ամերիկացիներին խորհուրդ է տալիս ապրել Վրաստանում

«Thrillist» ամերիկյան հայտնի ճամփորդական ​​ամսագիրը նկարագրել է 13 լավագույն երկրները, որտեղ խորհուրդ է տալիս ապրել Ամերիկայի քաղաքացիներին: Հոդվածում՝ Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Թաիլանդի և այլ հայտնի զբոսաշրջային ​​երկրների կողքին հայտնվել է նաև Վրաստանը:

«Thrillist»- ի լրագրողը ընթերցողին խորհուրդ է տալիս Վրաստան գալու համար օգտագործել «Աշխատիր Վրաստանից» նախագիծը:

«Վրաստանը հեռավար աշխատողների համար աշխարհի լավագույն երկրներից մեկն է: Ճանապարհորդները կարող են զբոսաշրջային այցեգրով Վրաստանում մնալ մինչև մեկ տարով, սակայն Վրաստանի կառավարությունը մեղմացրել է այցեգրի պահանջները և «Աշխատիր Վրաստանից» նոր ծրագրով կարող են Վրաստանից աշխատել հեռակա կարգով և երկրում մնալ մի ամբողջ տարի, եթե նրանց աշխատավարձը կազմում է առնվազն 2000 ԱՄՆ դոլար,- գրում է հոդվածի հեղինակը և նշում, որ Վրաստանը ճանապարհորդներին գրավում է Կովկասյան սարերով, վրացական խոհանոցով, գինով և մատչելի գներով:

Զբոսաշրջության ազգային վարչության նախագծի՝ «Աշխատիր Վրաստանից» շրջանակներում օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 25-ը գրանցվել է տարբեր երկրների ավելի քան 1 100 քաղաքացի:

Տեղեկատվությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը: