Աշխատավարձի հինգ տոկոսը կպահվի լիագումար նիստից կամ կոմիտեի նիստից հեռացված պատգամավորից
Աշխատավարձի հինգ տոկոսը կպահվի լիագումար նիստից կամ կոմիտեի նիստից հեռացված պատգամավորից

Աշխատավարձի հինգ տոկոսը կպահվի լիագումար նիստից կամ կոմիտեի նիստից հեռացված պատգամավորից։ Համապատասխան փոփոխությունները ներառված են կանոնակարգում, որոնք այսօր կներկայացվեն Բյուրոյի նիստին։

Գործող կանոնակարգով պատգամավորի աշխատավարձից որոշակի տոկոս պահվում է միայն նիստերից բացակայելու համար։ Դա վերաբերում է ինչպես լիագումար նիստին, այնպես էլ կոմիտեի նիստին։

Նախագծով նախատեսվում է, որ այն պատգամավորից, ում կխնդրեն համապատասխան օրը նիստի ընթացքում լքել կոմիտեի նիստերի դահլիճը կամ նիստերի դահլիճը, կպահվի համապատասխան ամսվա աշխատավարձի 5%-ը։