Աշխատանքի տեսչական ծառայությունը «Ռուսթավիս ազոտին» տուգանել է 50 հազար լարիով
Աշխատանքի տեսչական ծառայությունը «Ռուսթավիս ազոտին» տուգանել է 50 հազար լարիով և մասամբ դադարեցրել աշխատանքները։ Պատճառն այսօր տեղի ունեցած միջադեպն էր, որի հետեւանքով մեկ աշխատակից մահացել էր, երկու աշխատակից տուժել։ Տեղեկությունը տարածում է Աշխատանքի տեսչական ծառայությունը։
Գերատեսչության խոսքով՝ հաստատությունում ստուգման գործընթացը դեռ շարունակվում է։
«Առաջնային տվյալների հիման վրա պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ձեռագործ փայտամածի քանդվելու հետևանքով։ Տեղում կատարված խախտումները ներկայացնում են խիստ անհամապատասխանություն, որի պատճառով օբյեկտը տուգանվել է և շահագործման իրավունքը կասեցվել է։
«Ռուսթավիս ազոտի» օբյեկտում Աշխատանքի տեսչական ծառայության կողմից սահմանվել էին կրիտիկական անհամապատասխանություններ, և աշխատանքները դադարեցվել էին նաև 2022 թվականի հուլիսին։ Միայն 2021 թվականին Աշխատանքի տեսչական ծառայության կողմից կառույցին տրվել է աշխատավայրում խախտումները վերացնելու 32 հանձնարարականներ, որոնք ներկայումս բողոքարկվում են «Ռուսթավիս ազատ»-ի կողմից։
Աշխատանքի անվտանգության մասին Վրաստանի Օրգանական օրենքի հիման վրա 2 տարվա ընթացքում կրիտիկական անհամապատասխանությունների կրկնակի հայտնաբերման համար սահմանվում է դրամական սանկցիա՝ կախված շրջանառությունից։ Ըստ այդմ, «Ռուսթավի ազոտը» կտուգանվի 50 հազար լարիով՝ աշխատանքային գործընթացի կասեցմամբ։ Ներկայումս «Ռուսթավի Ազոտում» ընթանում է ամբողջական ստուգման գործընթաց, և լրացուցիչ խախտումներ հայտնաբերելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասվում է տեղեկատվության մեջ։