Աշխատանքի տեսչական ծառայություն - Կասեցվել է «Ռետրո» ՍՊԸ-ի և «Ռեստրո 2» ՍՊԸ-ի աշխատանքային գործընթացը և նշանակվել տուգանք՝ 30.000 լարիի չափով
Աշխատանքի տեսչական ծառայությունը կասեցրել է «Ռետրո» ՍՊԸ-ի և «Ռեստրո 2» ՍՊԸ-ի աշխատանքային գործընթացը։ Ինչպես նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ, ստուգվել են ընկերության երեք օբյեկտներ Թբիլիսիում և Բաթումում։
«Անվտանգության նորմերի խախտման և աշխատանքային ոչ պատշաճ պայմանների պատճառով «Ռետրո» ՍՊԸ-ն և «Ռեստրո 2» ՍՊԸ-ն, բացի աշխատանքային գործընթացի կասեցումից, տուգանվել են 30 հազար լարիով։ Գործակալությունը նաև պարտավորեցրել է ընկերությանը ամբողջությամբ փոխհատուցել աշխատակիցներին աշխատավարձի դեֆիցիտի համար՝ ինչպես արտաժամյա, այնպես էլ արձակուրդային վարձատրության տեսքով։ Ներկայումս Աշխատանքի տեսչական ծառայությունն ուսումնասիրում է ընկերությունից պահանջված փաստաթղթերը»,- նշված է Աշխատանքի տեսչական ծառայության տեղեկատվության մեջ։
Հիշեցնենք, որ Բաթումում ռեստորանի տիրոջը ձերբակալել են «Ռետրո» ռեստորանում աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Գործակալությունը հետաքննությունը սկսել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հիման վրա։ Մասնավորապես, սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ ռեստորանի սեփականատեր Թեյմուրազ Վարշանիձեն սեղմում է աշխատակցի ձեռքն ու դուրս շպրտում ռեստորանից։