Աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի աշխատանքային միգրացիայի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ
Առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալայան աշխատանքային հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ աշխատանքային միգրացիայի մասին օրենքում իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակն է կատարելագործել աշխատանքային միգրացիայի կարգավորման իրավական մեխանիզմը և իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ առկա մարտահրավերները լուծելու համար։
«Նախատեսվող փոփոխությունների իրականացումը կնպաստի օրինական աշխատանքային միգրացիային, ապօրինի աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի դեպքերի կրճատմանը, Վրաստանից դուրս աշխատանքային պայմանավորվածություններին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության պետական մոնիտորինգի արդյունավետ համակարգի ձևավորմանը, նրանց օրինական գործունեության խրախուսմանը և զարգացմանն աջակցելը պետության կողմից:
Փոփոխությունների օրինագիծը նախատեսում է միջնորդ ընկերությունների գործունեության օրինականացում և արտերկրում աշխատող Վրաստանի քաղաքացիների տվյալների գրանցման բարելավում։ Փաստաթղթի մշակման գործընթացին ակտիվորեն մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM), Միգրացիայի զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD), տարբեր տեղական հասարակական կազմակերպություններ և փորձագետներ։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին սոցիալական գործընկերները, պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ օրինագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը»,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։