Աշխարհում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 656 000 դեպք
Աշխարհում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 656 000 դեպք

Աշխարհում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ավելի քան 656 000 մարդու մոտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի կազմակերպության տվյալների բազայի համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 11 000 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերի ավելի քան 46 տոկոսը գալիս է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի վրա, որին հաջորդում են Եվրոպան և Հարավարևելյան Ասիան:

Համավարակի սկզբից ի վեր  «կովիդ 19» հաստատվել է ավելի քան 71 միլիոն մարդու մոտ, վարակից մահացել է ավելի քան 1,6 միլիոն մարդ: