Աշխարհում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 400 հազարը
Աշխարհում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 400 հազարը

Ջոն Հոփքինսի ինստիտուտի թարմացված տվյալների համաձայն,  աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է ավելի քան 400 000 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6 900 000-ը:

Նոր կորոնավիրուսի գրանցված դեպքերի համաձայն, առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 920 000 դեպք, նրան հաջորդում է Բրազիլիան ՝ 672 846 հաստատված դեպք, 36 000 զոհ: Ռուսաստանը երրորդ տեղում է ՝ 467 073 դեպք, 5851 մահ:

«Կովիդ 19»-ի տարածման տեմպը աճում է Հնդկաստանում, որտեղ վարակվել է 247 195,  մահացել  6950 մարդ: